29684 դիտում
22:26 19-09-2023
Խոշոր հրդեհ Երևանում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչկան շրջանում՝ Հովսեփ Էմին փողոցի թիվ 92 շենքի բոլոր հարկերում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ 9-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ՝ թիվ 13 ՀՓՋ-ից:
Տեղում աշխատել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը և հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, ինչից հետո ժամանել է նաև թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը ու հիմա աշխատանքներ են կատարում կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+