211652_close_icon
views-count1582 դիտում article-date 10:24 20-09-2023

Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebook-ում անգլերենով գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է NEWS.am-ը։

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- նշել է Մխիթարյանը։

Նա կոչ է անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։

«Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է»,- հավելել է Մխիթարյանը։

Նմանատիպ նյութեր