211652_close_icon
views-count1354 դիտում article-date 11:47 20-09-2023

«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։


Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:


Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել էր, որ հայկական զինված ուժերի կողմից զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» կդադարեցվեն։

Նմանատիպ նյութեր