211652_close_icon
views-count2837 դիտում article-date 19:30 01-06-2017

«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև գիշեր

«Երևանը փոքրիկների համար» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտից մեկնարկել էին տոնական միջոցառումները: Բազմաթիվ տաղանդավոր երեխաներ և մանկական համույթներ, մասնակցելով մանկական երգի ու պարի փառատոնին, ներկայացրել են բազմաժանր և հետաքրքիր ծրագիր: Իսկ ավելի ուշ զբոսայգում երեխաների և նրանց ծնողների համար կազմակերպվել է երաժշտական շոու-ծրագիր: Միջոցառումներին ներկա ծնողները նշել են, որ զբոսայգում կազմակերպված միջոցառումները թե՛ երեխաների և թե՛ իրենց օրը դարձրել են իսկապես տոնական ու անմոռանալի: «Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև գիշեր:

Նմանատիպ նյութեր