211652_close_icon
views-count1207 դիտում article-date 21:39 20-09-2023

Ստեղծվում է կոմիտե և վաղը կասեմ կոմիտեի կազմը. Վազգեն Մանուկյան

Սա քաղաքական պայքար չէ, այստեղ մեր ազգի թշնամին նստած է Երևանի կենտրոնում և ես համաձայն չեմ, որ ասում են՝ հանգիստ եղեք։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Այժմ ստեղծվում է կոմիտե և գնում են բանակցություններ տարբեր ուժերի հետ։ Ամբողջ քաղաքական դաշտը պետք է ենթարկվի այդ կոմիտեին իշխանություն փոխելու հարցում: Վաղը ժամը 18։00-ին, երբ այստեղ հավաքվենք, ես ձեզ կասեմ կոմիտեի կազմը և կասեմ՝ ինչ գործունեությամբ ենք մենք զբաղվում»,– ասաց Վազգեն Մանուկյանը։ 

Նմանատիպ նյութեր