211652_close_icon
views-count1210 դիտում article-date 19:42 21-09-2023

Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը

Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելու: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտե», որի կազմում են Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը, Իշխան Սաղաթելյանը և ես: Մենք պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ կերպով և մեզ համար մեծ նշանակություն ունեն այն գործընկերները, որոնք գտնվում են ԱԺ-ում, բայց հնարավորինս շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարության նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարության շենքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: 

Նմանատիպ նյութեր