211652_close_icon
views-count1018 դիտում article-date 17:28 21-09-2023

Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ հայտարարությունը

Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահմանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր