15097 դիտում
10:00 22-03-2024
Ավտովթար՝ Երևանում․ «BMW»-ն մխրճվել է ավտոքարշակի հետնամասի մեջ, ավտոքարշակն էլ բախվել է «Jeep»-ին, «Jeep»-ն էլ՝ «Hyundai»-ին, «Hyundai»-ն էլ՝ «Mercedes»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի հետնամասի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոքարշակն էլ առաջ է ընթացել , բախվել կայանված «Jeep» մակնշի ավտոմեքենային, «Jeep»-ն էլ առաջ է ընթացել և բախվել կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթացել և բախվել է կայանված «Mercedes»-ին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+