1222 դիտում
18:20 22-09-2023
Էրդողանն ԱՄՆ-ում անդրադարձել է Ղարաբաղի հարցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում «Թուրքական տանը» զրուցել է լրագրողների հետ։ Նաև հայտարարություն է արել Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ՝ դրանք անվանելով «հակաաբեկչական օպերացիա»: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Ի պատասխան լրագրողի՝ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին Թուրքիայի նախագահը նշել է.
«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիվ։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի հետ կապված չէ. Դա կապված չէ Հայաստան պետության հետ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։ Զգուշացումներ են արվել, սակայն, չնայած բոլոր զգուշացումներին, այդ խմբավորումները չեն դադարեցրել իրենց գործունեությունը»։
Էրդողանը նաև տեղեկացրել է. որ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի համար և հայտնել հետևյալը. «Այժմ արդեն այդ խմբավորումները չեն կարողանա շունչ քաշել այդ տարածքներում: Մենք ավարտել են մեր գործողությունն, այլևս ոչ մի խնդիր չկա»:

Նմանատիպ նյութեր
3947 դիտում
16:41 24-04-2019
Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին. Ermenihaber.am
2170 դիտում
10:43 30-03-2022
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին ի պատասխան․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1342 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1210 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1267 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա