211652_close_icon
views-count1018 դիտում article-date 23:21 25-09-2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Իր հերթին ԱՄՆ սենատորը հանդիպան ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ առկա սերտ փոխգործակցությանը` ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և բազմաոլորտ համագործակցության համատեքստում:

Նմանատիպ նյութեր