211652_close_icon
views-count1225 դիտում article-date 10:28 26-09-2023

Արցախից ՀՀ արդեն մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր