Ծագումով քուրդ լրագրողին Թուրքիայում սպառնում է 4 տարվա բանտարկություն
Ծագումով քուրդ լրագրող և թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի նախկին տնօրեն Լևենթ Գյուլթեքինին սպառնում է ավելի քան 4 տարվա բանտարկություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Մասնավորապես Բաքըրքյոյի գլխավոր դատախազության կողմից կազմված մեղադրականի համաձայն՝ Գյուլթեքինը նման խոսքեր հնչեցրել է հեռուստաալիքի ուղիղ եթերում, որի հիման վրա էլ Էրդողանի փաստաբանի բողոքը բավարարվել է և սկսվել է հետաքննություն։
Գյուլթեքինի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, սակայն լրագրողն այդպես էլ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
«Իմ հնչեցրած խոսքերն ընդհանուր առմամբ քաղաքականությունը թիրախավորող և քննադատական էություն ունեցող նախադասություններ են։ Այդ իսկ պատճառով ինձ առաջադրված մեղադրանքը կտրականապես չեմ ընդունում»։