697 տարվա բանտարկություն՝ կանանց սպանելու համար
Մեքսիկայի Չիուայա նահանգի դատարանը 697-ական տարվա ազատազրկման է դատապարտել կանանց զանգվածային սպանության մեջ մեղադրվող 5 տղամարդու, հաղորդում է Ria Novosti-ն:
Սպանությունները կատարվել են 2009-2010 թվականներին, իսկ սպանված կանանց դիերը հայտնաբերվել էին 2012 թվականին:
Տեղի ոստիկանության պետի խոսքով՝ մարդասպանները խաբելու միջոցով ներքաշում էին մարմնավաճառության և թմրանյուիթերի շրջանառության մեջ, իսկ «ոչ պետքական լինելուց» հետո՝ սպանում և թաքցնում մարմինները:
Բացի այդ, դատարանը պարտադրել է նրանց հարազատներին սպանվածների ընտանիքներին վճարել 550 հազարից ավելի դոլար՝ որպես բարոյական վնաս: