211652_close_icon
views-count51901 դիտում article-date 23:02 27-09-2023

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար բեռնատարում. այն դարձել  է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Միշա Խաչատրյանն ու Վահե Մուրադյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա և հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր