211652_close_icon
views-count1414 դիտում article-date 11:18 28-09-2023

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեջբերում է Tert.am-ը։

«Վերլուծությոնը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին երկար ժամանակ մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։

Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են։ Եթե դրան չհետևեն գործողություններ, այդ հայտարարությունները պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ դե մենք դատապարտել ենք։

Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր»,- ասաց նա։

Խոսելով ՀՀ կառավարության գործողություններից՝ Փաշինյանն ասաց․

«Մեր այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»։

Նմանատիպ նյութեր