211652_close_icon
views-count2869 դիտում article-date 23:05 28-09-2023

Հենրիխ Մխիթարյանը միացել է Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման պահանջին

Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

«Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խրախուսում է խաղաղության կերտումը և ամբողջ աշխարհի մարդկանց համար ապահովում է կրթություն և առողջապահություն»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր