211652_close_icon
views-count1462 դիտում article-date 23:31 01-10-2023

Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր աղոթք են բարձրացրել

Ասել՝ դժվար աշխատանք են կատարում,  նշանակում է չասել ոչինչ։ Այդ մասին գրել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը՝ որոնողափրկարարական խմբի մասին։

«Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։
Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։ Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը», - գրել է նա։
 

Նմանատիպ նյութեր