211652_close_icon
views-count1078 դիտում article-date 20:29 04-10-2023

Գյումրիում գողացել են բանկի կառավարիչի աղավնիները․ aravot.am

Գյումրիում բանկերից մեկի կառավարիչը դիմել է ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ գողացել են իր 17 աղավնիները, գրում է aravot.am-ը։

Ըստ նրա, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ կոտրել են իր տան դիմաց տեղադրված աղավնիներ պահելու համար նախատեսված տնակի պատուհանի ճաղավանդակը։

Կառավարիչը նաև հայտնել է, գողությունը կատարվել է  հոկտեմբերի 2-ի՝ ժամը 23.30-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատճառվել է մոտ 170.000 դրամի վնաս: Գործն ուղարկվել է  Շիրակի մարզային քննչական վարչություն։
 

Նմանատիպ նյութեր