211652_close_icon
views-count5566 դիտում article-date 15:53 05-10-2023

Կրթական համակարգը մեր երկրի հիմքն է և պետության շարժիչ ուժը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի շնորհավորանքը՝ ուսուցիչներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է ուսուցիչներին. 

«Սիրելի ուսուցիչներ
Ընդունեք ջերմ շնորհավոերանքներս ուսուցչի տոնի առիթով: Դուք գիտության սերմնացաններդ՝ ձեր հոգևոր ուժն ու եռանդը նպատակամղում եք մատաղ սերնդին գիտելիքներով զինելու, հայրենասիրության դասեր տալու ազգանվեր ու անձնանվեր առաքելությանը:

Կրթական համակարգը մեր երկրի հիմքն է և պետության շարժիչ ուժը: Դրանով էլ կարևորվում է մանկավարժի անփոխարինելի դերն ու նշանակությունը պետության և հասարակության կյանքում: Ձեր տքնաջան աշխատանքը և սուրբ առաքելությունը արժանի է բարձր գնահատականի և երախտագիտության:

Խոնարհվելով ձեր ազնիվ ու ազգանվեր վաստակի առջև՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցիկ ու երջանիկ կյանք:

Թող խաղաղ մնան մեր երկրի սահմանները և անսասան՝ մեր երկրի անկախությունը, որպեսզի ազատ-անկախ երկրում ապրող գալիք սերունդները շարունակեն մեր երկրի համար կերտել էլ ավելի լուսավոր ու պայծառ ապագա:

Շնորհավոր ձեր տոնը, փառք ու պատիվ ձեզ»:

Նմանատիպ նյութեր