211652_close_icon
views-count1348 դիտում article-date 20:23 05-10-2023

Գրանադայում ընդունված հռչակագրով Փաշինյանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հռչակագրի տեքստը հրապարակել է ԵՄ խորհուրդը։

«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է հայտարարությունում։

Գրանադայում այսօր՝ հոկտեմբերի 5–ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ չեղարկում է մասնակցությունը հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր