211652_close_icon
views-count36151 դիտում article-date 22:17 05-10-2023

Նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները․ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

Փաշինյանը քիչ առաջ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը:

Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: 
Փաատացի սա այսպես կոչված «անկլավների» (Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղերի) հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզները:

Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները։

◾️ Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ  և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս քարտեզի վրայի կարմիր կետերը)։ 

◾️Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

◾️ Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն։

◾️Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։  Նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի Իրանի և Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհները (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։ 

Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր