2500 դիտում
16:33 06-10-2023
Ֆրանսիան աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» վրա. Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Մակրոնին. Tert.am
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի մեղադրանքները նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել:
«Ֆրանսիան ներկայումս աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» վրա: Ադրբեջանը ոչ մեկի հողերը «չի օկուպացրել», և այն պնդումը, որ սահմանի չսահմանազատված հատվածի տարածքները, որտեղ տեղակայված են ադրբեջանական ուժերը, պատկանում են Հայաստանին, «հակասում է որևէ տրամաբանության»», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Բացի այդ, Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «անհիմն հակաադրբեջանական պնդումներ» անելու համար:
Խոսքը հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնի՝ Հայաստանի, Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից Ադրբեջանի նախագահի հրաժարման վերաբերյալ հայտարարության մասին է:
Բաքուն հերքել է Ֆրանսիայի պնդումն առ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ դա որակելով «կեղծավորություն»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջոցառման մասնակիցները տեղյակ են եղել, որ հենց Ֆրանսիան հավանություն չի տվել գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությանը:

Նմանատիպ նյութեր
12390 դիտում
17:43 14-08-2014
Մասիսցիները պնդում են, որ Toyota Prado-ի վարորդը եղել է անչափահաս, իսկ ոստիկանները աչք են փակում այդ փաստի վրա
31890 դիտում
11:44 21-09-2017
Ոստիկանությունը աչք չի փակում հանցագործությունների վրա. Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Այս բաժնից
1318 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1183 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1246 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա