211652_close_icon
views-count1912 դիտում article-date 08:34 07-10-2023

Նիկոլի և Արոյի հերթական խայտառակությունը. «Իրավունք»

Իրավունք թերթը գրում է. 

Միրզոյան Արոյի կանտորան փորձել է բացատրել նիկոլյան իշխանություններին խայտառակող հերթական փաստը: Այսպես, թեեւ նիկոլենք ՌԴ-ի հասցեին ինչ ուզում, ասում են, սակայն պարզվում է, որ այդ հայհոյանքների արանքում դիմել են Մոսկվային, թե ինչ կլինի, մի քիչ բենզին ու դիզվառելիք տվեք, չունենք, նեղ վիճակում ենք: Ու սրանց ուղղված չափալախի է նման, որ Մոսկվան առանց բառ ասելու, այդ խնդրանքը բավարարել է` հատկացնելով 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք, որը Հայաստանի համար լուրջ թիվ է:

Եվ ահա Արոն, երեւի սկսելով հասկանալ, թե այդ փաստի հրապարակումն իրենց համար ինչ խայտառակություն է, այն էլ հենց այն պահին, երբ եվրոպացիների հրամանով Գվատեմալայում Զելենսկու հետ խաղեր էին տալիս (ի դեպ, Զելենսկին բացահատ հայտարարեց Ադրբեջանին աջակցության մասին, եւ միայն նրա հետ հանդիպումը պավական էր Նիկոլին ու Արոյին պաշտոններից քշելու համար), որոշել է բացատրել, սակայն դրանով էլ ավելի խայտառակվելով:

Ըստ Արոյի կանտորայի` հայկական կողմը դիմել է Ռուսաստանին բենզինի և դիզվառելիքի մասով քվոտաների ավելացման խնդրանքով. «Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք», - հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը: Ապա արդարանալով. թե. «Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով»:

Անհատույց չէ, բայց քվոտա ասվածը նշանակում է անհամեմատ էժան գներ, որը Հայաստանում թանկ ծախելով, համապատասխան օլիգարխները մեծ փողեր են գրպանելու:

Սակայն հարցը դա չէ: Նախ, ուզում է ասել, թե պայմանագիր կա, ռուսները պարտավո՞ր են տալ: Իսկ Արոն գոնե հասկանո՞ւմ է, որ այդ ու նման բոլոր պայմանագրերը 5 րոպեում կարող են չեղարկվել:

Հաջորդը. քվոտա է, թե` ինչ, պետք է բացատրել` իսկ ինչո՞ւ եք նեղն ընկած պահին ռուսի դուռը գնում: Ունեք, չէ՞ բարեկամներ, Մակրոնը, Շոլցը, Շառլ Միշելը, վերջապես` ամերիկացի բլինկենը: Երբ ամեն ինչ նրանց հրամաններով եք անում, բնական է, որ նեղն ընկած պահին էլ պետք է նրանցից օգնություն ուզեք: Ուրեմն, ինչո՞ւ այդ 15 հազար տոննա բենզինը և 20 հազար տոննա դիզվառելիքը, օրինակ, Մակրոնից չեն ուզել, երբ նրա արտգործնախարարն օրերս Հայաստանում էր եւ խոստանում էր ամեն ինչով օգնել: Բենզինն էլ մի կողմ. հիմա սկսել են աղմկել, թե ռուսները մեր կոնյակը իրենց երկիր չեն թողնում: Ի՞նչ է եղել, դուք էլ Ֆրանսիա ուղարկեք: Ու մնացած ամեն ինչը:

Չնայած, եթե Մակրոնին չեն դիմել, նշանակում է, որ հենց խոսեն Ֆրանսիա կոնյակ ուղարկելուց, ֆրանսիացիներն այդ շշերը հատ հատ Արոյի գլխին են ջարդելու: Լավ հասկանում են` նա ոչինչ էլ չի տա, լինի քվոտայով, փողով թե առանց դրա: Ու երբ դրանից հետո Եվրոպա են խաղում` ռուսներին հայհոյելով, ապա դա Հայաստանը ոչնչացնելու ամենակարճ ուղին է: Թե՞ մտածում են, թե կարող են այս խաղերը շարունակել, իսկ ռուսներն ամեն անգամ խելոք-խելոք 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք կուղարկեն:

Ամենազավեշտալին, ար բխում է այս պատմությունից, սա է: Զելենսկին իր երկիր գոնե բարձր գնով է ծախել, արեւմուտքից հարյուրավոր միլիարդներ է ստանում: Նիկոլը տվել է ձրի:

Նմանատիպ նյութեր