54058 դիտում
20:53 07-10-2023
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. կալանավորը, դժգոհ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմից, հայտարարել է հացադուլ, ջրադուլ, իսկ հետո թելով կարել է բերանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187 հոդվածի 1-ին մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Նիկոլայ Խաչիկյանի հաղորդման հիման վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Խաչիկյանը հայտնել է, որ ինքը 2 ամիս է կալանավորված է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանման ղեկավար Նաիրա Բաբայանը դրսևորում է անգործություն, չի կատարում իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով ինքը ներկայումս գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, իսկ սեպտեմբերի 22-ին բերանը թելով կարել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
14052 դիտում
22:49 10-03-2014
Արտակարգ դեպք Արթիկ ՔԿՀ-ում՝ դատապարտյալը կարել է աչքերը և հայտարարել է հացադուլ