211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:27 09-10-2023

Շարունակվում են Արցախում մնացած մարդկանց որոնումները․ ԿԽՄԿ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակում է Արցախում մնացած մարդկանց, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամների որոնումները։

Ըստ կոմիտեի երևանյան գրասենյակի՝ անցած օրերին այցելությունների ընթացքում բաժանվել են սննդի և հիգիենայի փաթեթներ, հաջողվել է նաև վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց ընտանիքի անդամների հետ։

Կոմիտեն նշում է, որ այցելություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ բժիշկները, կատարում անձանց առողջական վիճակի գնահատում, բարելավում նրանց բժշկական կարիքները։

Նմանատիպ նյութեր