211652_close_icon
views-count3475 դիտում article-date 17:35 09-10-2023

Իշխանությունը փորձում է 8 գյուղերը հանձնել` դրա դիմաց «խաղաղություն» խոստանալով. Տիգրան Աբրահամյան. News.am

Իշխանությունները կիրառում են մասսայական ճնշումներ առաջին հերթին այդ իշխանությունը պահելու համար, այդ թվում տարբեր գործիչների անազատության մեջ պահելու գնով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս գործելաոճը շարունակվելու է, քանի դեռ նրանք իշխանության են։ Ընդ որում սա միայն չի արտահայտվում Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի, Նարեկ Մալյանի և տարբեր ակտիվություն ցուցաբերած անձանց նկատմամբ, այս իշխանության այլանդակությունները դրսևորվում են նաև ակցիաների, խաղաղ հավաքների արգելմամբ։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ագրեսիվ են տրամադրված ոչ միայն ընդդիմախոսների նկատմամբ, այլ առհասարակ, խաղաղ ակցիաները, հավաքները պարզապես արգելված են այս երկրում»,- ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ իշխանություններ երկիրը տանում են բռնապետության ճանապարհով։
Լրագրողի հարցին՝ ինչ վտանգ է ներկայացնում Արմեն Աշոտյանը օրվա իշխանությունների համար, Աբահամյանն ասաց․

«Բացի քաղաքական վտանգավորությունից և ճշմարտությունը ասելուց, այլ վտանգ չի ներկայացնում Արմեն Աշոտյանը։ Անկախ իր քաղաքական կարգավիչակից, նա բավականին մեծ գործ է արել քաղաքական ճակատում՝ ի հեճուկս այս իշխանությունների, հատկապես Արցախի հարցով տարվող գործընթացում»։
Խոսելով արտաքին մարտահրավերներից ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային գործընթացներից, Աբրահամյանը ընդգծեց․

«Իշխանությունը փակել է ցանկացած մանյովրի հնարավորությունը՝ տարբեր միջազգային հարթակներում հանդես գալով միակողմանի զիջումների օրակարգով։ Այս իշխանությունները բանակցությունների են գնում ոչ թե հայկական շահերը ներկայացնելու, այլ առաջնորդվում են ադրբեջանական օրակարգով։
Այս փուլում իշխանությունը փորձում է հասնել «անկլավներ» անունը ստացած 8 գյուղերի հանձմանը։ Այն քառակուսի կիլոմետերը, որը ճանաչել է Նիկոլ Փաշինյանը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառում էր և՛ ԼՂ-ն, և՛ այդ 8 գյուղերը։ Ընդ որում, այդ գյուղերի դեպքում չկան փաստաթղթային  հիմքեր, որոնք կապացուցեն, որ դրանք եղել են Ադրբեջանի կազմում կամ որևէ փաստաթղթով փոխանցվել են Ադրբեջանին»։

Աբրահամյանը նշեց, որ ցանկացած միակողմանի զիջմանը հաջորդում է Ադրբեջանի նոր օրակարգը՝ նոր պահանջներով։

Պատգամավորը անդրադարձավ նաև ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմության առաջիկա անելիքներին։

«Ընդդիմությունը ունի մեկ նպատակ՝ հեռացնել իշխանությանը, սա, իհարկե իր հետ բերում է շատ հարցադրումներ՝ ինչպես, ինչ ուժերով, ում առաջնորդությամբ և այլն։ Բայց տեղի ունեցողը այլ ձևով կանգնեցնլու ուրիշ հնարավորություն չկա։

Այս իշխանությունը հինգ տարիների ընթացքում բերել է միայն կորուստներ, պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, ուստի այլ տարբերակ, քան նրանց հեռացումն է, չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր