211652_close_icon
views-count1453 դիտում article-date 23:16 09-10-2023

Հիսունիննամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 59-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերով՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

Նմանատիպ նյութեր