211652_close_icon
views-count1201 դիտում article-date 17:54 11-10-2023

Գազայում ավելի քան 264,000 բնակիչ ներքին տեղահանված է դարձել. ՄԱԿ

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտության սկզբից ի վեր հարյուր հազարավոր պաղեստինցիներ ներքին տեղահանման են ենթարկվել։ Ավելի քան 264,000 պաղեստինցի ստիպված է եղել լքել իրենց տները։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի հաստատություններում ապաստան է խնդրել ավելի քան 175,000 մարդ:

Նշենք, որ Իսրայելն ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման ինտենսիվ ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածում, որտեղ կա մոտ հազար զոհ:

Նմանատիպ նյութեր