54893 դիտում
19:29 13-10-2023
ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի հանձնարարականների հետքերով. քրեական հետախուզության օպերլիազորի շնորհիվ հայտնաբերվել է զենք- զինամթերքի մի ամբողջ արսենալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել են նաև պայքար ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ և հանձնարարականներ են տվել ոստիկանության ղեկավար կազմին, որ պետք է ակտիվ պայքար տարվի ազգաբնակչության հետ, կատարվեն բացատրական աշխատանքներ, որի շնորհիվ քաղաքացին իր մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ինքնակամ կներկայացնի ոստիկանություն, և եթե պարզվի, որ այդ զենքերով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից։
Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակվում են իրականացվել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հերթական անգամ ոստիկանության Կոտայքի բաժինն ապացուցեց, որ քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և քաղաքացու համագործակցված աշխատանքն իր դրական արդյունքն է տալիս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սարգիս Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ Կոտայքի մարզի X բնակիչը, ով Արցախյան մի քանի պատերազմների մասնակից է, մեծ քանակի զենք և զինամթերք է պատերազմներից հետո պահում իր մոտ։
Օպերլիազոր Ս. Սարգսյանը կարողանում է ճիշտ և գրագետ բացատրական աշխատանքներ կատարել այդ քաղաքացու հետ, ինչի շնորհիվ այսօր՝ ժամը 06:50-ին ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվում և քաղաքացին հայտնում է , որ ինքը արցախյան պատերազմների մասնակից է և իր հետ տարիների ընթացքում մեծ քանակի զենքեր ու զինամթերք է բերել, ու քանի որ հեռուստատեսությամբ մի քանի անգամ տեսել է ՀՀ ոստիկանության կոչը և հավատալով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությանը, ինքը Կոտայք գյուղից դեպի Կապուտան գյուղ գնացող ճանապարհի կամրջի աջակողմյան հատվածում գտնվող ձորակում մեծ քանակի զենք-զինամթերք է թողել։
Օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Էդմոն Այվազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ավետիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Ավետիսյանն ու քաղաքացու հետ բանակցություններ վարած օպերլիազոր Սարգիս Սարգսյանը։
Արդեն տեղում բաժնի պետ Է. Ավագյանի հանձնարարականով ոստիկանությունից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր է ժամանում ՓԾ սակրավորների խումբը՝ խմբի պետ Աշոտ Արշակյանի և սակրավորներ Սևակ Իսկանդարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Կարեն Դավթյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու սակրավորները նշված վայրում հայտնաբերում են մի ամբողջ զինանոց՝ զենք ու զինամթերք, այդ թվում ինքնաձիգներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ, ինքնաձիգի մեծ քանակի փամփշտատուփեր, որոնք լցված են փամփուշտներով, նռնականետեր, հակատանկային նռնակների վառոդ, Ֆ-1 տեսակի նռնակներ, ՌԳԴ-5 տեսակի ձեռքի նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, գնդացիրի համար նախատեսված փամփուշտներ, թմբուկավոր ատրճանակներ և այլ տեսակի զենք-զինամթերք։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդվարդ Զազյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր. Օր-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Քանի որ հայտնաբերված զենք-զինամթերքի ու ռազմամթերքի որոշ պարագաներ իրենցից վտանգ էին ներկայացնում, սակրավորները այն հատուկ տուփերով տեղափոխեցին իրենց ծառայողական ավտոմեքենան և պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին Արմավիրի մարզ՝ ժողովրդին հայտնի «Պալիգոններ», որպեսզի անվտանգ վնասազերծեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+