211652_close_icon
views-count56878 դիտում article-date 18:26 14-07-2024

Ներքին գործերի նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականների հետքերով․ Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի պարեկների ուժեղացված ծառայությունը տալիս է իր դրական արդյունքը․ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատшհար տեղի չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն ու ջրային պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը մարզերում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը երեկ և այսօր անակնկալ ստուգումներ են իրականացրել  Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, քանի որ հանգստի հետ կապված գաղտնիք չէ, որ շաբաթ և կիրակի օրերին նշված մարզեր քաղաքացիների հոսքը ավելանում է։ 

ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հսկողության վրա է դրվել ուժեղացված ծառայության ողջ պատասխանատվությունը։ Կարելի է ասել Կոտայքի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների՝ գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկների՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի օպերատիվ աշխատանքների շնորհիվ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար միչև այս պահը բարեբախտաբար տեղի չի ունեցել։ Պարեկները վարորդների ավտոմեքենաները մի քանի րոպե մայրուղում պահում են, որից հետո Տավուշի պարեկները ուղեկցում են դեպի Գեղարքունիք, Գեղարքունիքը ուղեկցում է դեպի Կոտայք, որից հետո արդեն Կոտայքի գումարտակի պարեկները ուղեկցում են դեպի Երևան։

Ճիշտ է, որոշ վարորդներ «ծանր» են տանում, ասելով, թե ուշանում են, սակայն վարորդների գրեթե մեծամասնությունը իրենց շնորհակալությունն են հայտնում պարեկային ծառայությանը, որ նման ուղեկցումներով իրենց անվտանգ երթևեկությունը ապահովում են։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր