211652_close_icon
views-count208248 դիտում article-date 11:30 14-10-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի տարածքում. ժամանել են փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:

Քիչ առաջ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցում, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և օդապարիկը «կշարունակի օդում իր ճախրանքը»:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարանի


Քիչ առաջ Սքայբոլ ընկերությունը ֆեյսբուքի իր էջում դեպքի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Սիրելի ընթերցողներ, ոչ ամբողջական տեղեկատվության մատուցման արդյունքում ձևավորված շփոթմունքներին անդրադառնալով, հարկ ենք համարում պարզաբանել լրատվամիջոցներում շրջանառվող նորությունը օդապարիկի ենթադրյալ արտակարգ վայրէջքի վերաբերյալ։ 

Օդապարիկները կառավարվում են քամու արագությամբ և ուղղությամբ, ինչը նշանակում է, որ վերջիններս չունեն վայրէջքի հստակ վայր և կարող են վայրէջքը կատարել նույնիսկ Ձեր բակում։ )) Սա ստանդարտ իրավիճակ է, ուստի տեղի ունեցածը որակել որպես արտակարգ իրավիճակ, նշանակում է պարզապես տեղյակ չլինել օդագնացության ոլորտից։ 

Սքայբոլ ընկերությունը շարունակում է իր աշխատանքով հավատարիմ մնալ առաջադրված նպատակներին և օգտագործել ցանկացած հնարավորություն՝ բարձրացնելու Հայաստանի ճանաչելիությունը։

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ անհանգստության համար։»

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր