211652_close_icon
views-count1369 դիտում article-date 18:28 15-10-2023

Այլ ճակատների բացման հավանականություն կա. Իրանի նախագահը զրուցել է Մակրոնի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 15-ին  հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։

Նա հայտնել է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է IRNA-ն։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո,  իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,- տեղեկացրել է Ջամշիդին։

Նմանատիպ նյութեր