6438 դիտում
16:58 12-10-2017
Շենքերի ճակատների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները կկանոնակարգվեն
Կառավարությունն այսօրվա նիստում ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային լուծումներով և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր ունենալու հարցի վերաբերյալ որոշում է ընդունել:
Որոշման համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Փաստաթղթի նպատակն է կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները:
Արդյունքում ակնկալվում է ՀՀ համայնքներում կառուցապատման գործառույթների իրականացման ընթացքում նպաստել պատմականորեն ձևավորված կենսամիջավայրի և ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, ճարտարապետական կերպարի միասնականության ապահովմանը, ճակատների ու տանիքների գունային լուծումների ներդաշնակությանը:
Վարչապետը հանձնարարել է հաշվի առնել նաև ներդրողի, շինարարի շահերը. «Չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որպեսզի տեղերում ավելի վարչարարության առիթ չտանք: Հատուկ ուշադրություն եք դարձնում, որպեսզի դա չբերի ինքնարժեքի թանկացման, չսահմանափկի նրանց ազատության աստիճանը»:
Նմանատիպ նյութեր
9773 դիտում
12:25 25-05-2017
Վարչապետը հանձնարարեց շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել
1046 դիտում
14:06 21-09-2021
Շարունակելու ենք պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա. ՀՅԴ բյուրո
5149 դիտում
20:08 26-04-2016
Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով
Այս բաժնից
907 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
787 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1510 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում