1372 դիտում
22:38 15-10-2023
ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է հրաժարվել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից
ԱՄՆ վարչակազմը վերջին օրերին մի շարք մասնավոր շփումներ է ունեցել Իրանի հետ, որպեսզի զգուշացնի նրան խուսափել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք Իրանի հետ մասնավոր շփումներ անցկացնելու ալիքներ ունենք և մենք օգտվել ենք դրանցից վերջին մի քանի օրերի ընթացքում»,-ասել է Սալիվանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն փորձում է արտաքին խաղացողներին զգուշացնել խուսափել Պաղեստինի և Իսրայելի միջեւ հակամարտության սրումից:
Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ հիմնավոր ապացույցներ չունեն, որ Իրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի աղմկահարույց հարձակումներին։

Նմանատիպ նյութեր
2147 դիտում
15:15 16-05-2021
Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա
964 դիտում
20:15 03-11-2023
ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը
Այս բաժնից
829 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար