26229 դիտում
20:22 16-10-2023
Հրդեհ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Արզաքան գյուղում տուն է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, ավագ պարեկ Շահեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Ղազարյանը:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են տան կից թոնրատանն առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+