35299 դիտում
19:26 17-10-2023
Արտակարգ դեպք Երևանում. հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ որդին թավայով մահափորձ է կատարել իր նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել՝ հոկտեմբերի 8-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած Երևանի բնակիչ 59-ամյա Սերգեյ Գ.-ի ահազանգի փաստով: Այդ օրը վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ իր 35-ամյա տղան իրենց տանը իր նկատմամբ մահափորձ է իրականացրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում Սերգեյ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և իր որդու միջև, որի ժամանակ որդին թավայով հարվածել է իր գլխին և ճակատին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերել են կասկածյալ Արմեն Գ.-ին, ում մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով Սերգեյ Գ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» ՏՏ բաժնի ադմինիստրատոր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։