211652_close_icon
views-count26584 դիտում article-date 12:15 23-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ ՌԴ քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները գողացել են իր պայուսակը, որում եղել է նաև 6 հազար ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ հունվարի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել ՌԴ քաղաքացի Իգոր Ն․-ն, ով հայտնել է, որ ինքը որպես զբոսաշրջիկ գտնվում է Երևանում ու ժամանակավորապես բնակվում է Երևանում հայտնի հյուրանոցային համալիրներից մեկում, և տեղի աշխատակիցները գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են բջջային հեռախոսն ու խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հյուրանոցային համալիր է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օպեր լիազորի գլխավորությամբ։

Տեղում Իգոր Ն․-ն ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 6 հազար ԱՄՆ դոլար ու պայուսակը գողանալու մեջ կասկածում է նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 3 աշխատակցի։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կենտրոնի ոստիկանները պարզել են այդ աշխատակիցների ինքնությունը, որոնցից 1-ը Արարատի, 2-ը Կոտայքի մարզի բնակիչներ են։ 

Նախաքննության շահերից ելնելով, այս պահին կասկածյալների ամբողջական տվյալները չենք հրապարակում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր