41610 դիտում
21:54 17-10-2023
Լարված իրավիճակ Արմավիրի պետական բժշկական քոլեջում. 460 ուսանողներ դեմ են քոլեջի միավորմանն ու հայտարարել են դասադուլ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի պետական բժշկական քոլեջում դասադուլ էր: 460 ուսանողները դեմ են քոլեջի միավորմանը: Կառավարության որոշմամբ` Արմավիրի պետական բժշկական քոլեջն ու Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջը պետք է միավորվեն Արմավիրի տարածաշրջանային քոլեջին: Որոշումն արդեն ընդունվել է, սակայն դասախոսներն ու ուսանողները դեմ են:
Նրանց հետ հանդիպման էին եկել կրթության նախարարության ներկայացուցիչները: Բացատրեցին, թե ինչու են որոշել միավորել քոլեջները, բայց ուսանողներն ու դասախոսները քոլեջների միավորումն անտրամաբանական են համարում: Շեշտում են` նեղ ոլորտային մասնագիտական կրթական հաստատությունն այլ ուղղվածություն ունեցող քոլեջներին միավորելը ճիշտ չէ: Դրանից տուժելու է կրթության որակը։
Նոր ընդունված ուսանողները շեշտում են` եթե իմանային, որ քոլեջը միավորվելու է այլ կրթական հաստատությունների, հաստատ այս ուսումնական հաստատությունը չէին ընտրի: Երրորդ կուրսում սովորողներն էլ պահանջում են, որ ավարտելիս իրենց տան մասնագիտական` բժշկական քոլեջի վկայական, ոչ թե տարածաշրջանային:
Կրթության նախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ շեշտեցին, որ միավորումից կրթության որակը չի տուժելու: Բայց ուսանողներն ու դասախոսները չէին զիջում: Առաջարկում են` նույն տրամաբանությամբ միավորել նաեւ առողջապահության, կրթության ու ֆինանսների նախարարությունները:
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումն արդյունք չտվեց: Ուսանողները շեշտեցին, որ չեն պատրաստվում զիջել, դեմ են միավորմանը, շարունակելու են պայքարել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22685 դիտում
19:04 14-05-2019
Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. Ուսանողները դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ