211652_close_icon
views-count22682 դիտում article-date 19:04 14-05-2019

Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. Ուսանողները դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի պետական քոլեջում լարված մթնոլորտ է: Մայիսի 8-ին, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը ազատվել է աշխատանքից և տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը: Սակայն դասախոսական կազմը, աշխատակիցները և որոշ ուսանողներ դեմ են, որպեսզի Ա. Ավետյանը լինի տնօրենի պաշտոնակատար: Դասախոսական կազմը շեշտում է, որ ունեն նաև այլ փոխտնօրեն, ով նախկինում աշխատել է դպրոցի տնօրեն, ով կարող է լինել տնօրեն, բայց ոչ Ա. Ավետյանը: Ա. Ավետյանը նշված քոլեջում աշխատում է արդեն 26 տարի, որից 24-ը՝ փոխտնօրենի պաշտոնում: Քոլեջի ուսանողները դասերի չեն մասնակցում, իսկ դասախոսական կոլեկտիվից էլ 8 հոգի ազատման դիմում են ներկայացրել և սպասում են, որպեսզի պաշտոնակատարը մակագրի: Ա. Ավետյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը պատրաստ է աշխատել այդ կոլեկտիվի հետ՝ եթե հետ վերցնեն դիմումները, նաև շեշտեց որ 8-ից 5-ը ամիսներ առաջ տեսչական ստուգումների հետևանքով չեն որակավորվել, ովքեր անկախ նրանից, թե ով կլինի տնօրեն, ազատվելու են աշխատանքից: Նշեք, որ արդեն նախկին տնօրեն Ռ. Ստեփանյանը նույնպես տեսչական ստուգումների արդյունքում 2 և ավելի խախտումների համար է ազատվել աշխատանքից: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր