892 դիտում
10:00 19-10-2023
Սպիտակ տուն. մարդասիրական օգնությունով մոտ 20 բեռնատար մոտ օրերս կժամանեն Գազա
Մոտ 20 բեռնատար մարդասիրական օգնություն Սինայի թերակղզուց Գազա կհասնի առաջիկա օրերին, վստահեցրել են Սպիտակ տունը՝ նախագահ Ջո Բայդենի Իսրայել կատարած այցից հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա ռազմական կաբինետի հետ ժամեր տեւած բանակցություններից հետո Բայդենն ասել է, որ Իսրայելը համաձայնել է բացել Եգիպտոս-Գազա Ռաֆահ անցումը, խիստ անհրաժեշտ սնունդ, ջուր և դեղորայք մատակարարելու համար՝ պայմանով, որ մարդասիրական օգնությունը ՀԱՄԱՍ-ը չի ուղղի իր կարիքների համար:
«Գազայի բնակիչները սննդի, ջրի, դեղորայքի և ապաստանի կարիք ունեն», - ասել է Բայդենը՝ խոստանալով շարունակել ապահովել Իսրայելի անվտանգությունը և պաշտպանել Իսրայելի այն վարկածը, թե երեքշաբթի գիշեր Ալ-Ահլի հիվանդանոցին հարվածը չի իրականացվել իսրայելական ուժերի կողմից, այլ «Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորման կողմից սխալմամբ արձակված հրթիռ» է եղել:
Բայդենի՝ Իսրայելից հեռանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ «Իսրայելը չի խոչընդոտի Եգիպտոսով մարդասիրական օգնության հոսքին»։
Ավելի ուշ Բայդենը լրագրողներին ասել է, որ խոսել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ, ով համաձայնել է վերաբացել Ռաֆահ անցակետը, որպեսզի մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարներ թույլատրեն մտնել Գազա:
Բայդենն ասել է, որ սահմանի մոտ գտնվող ճանապարհները վերանորոգման կարիք ունեն, քանի որ դրանք վնասվել են իսրայելական հարվածներից, սակայն օգնությունը կարող է տարածք հասնել մինչև ուրբաթ:

Նմանատիպ նյութեր
1639 դիտում
22:37 13-10-2023
Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա
955 դիտում
10:46 31-10-2023
ՄԱԿ-ը պահանջում է բացել երկրորդ անցակետը՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար
1087 դիտում
16:32 10-03-2024
ԱՄՆ-ից նավ է ուղևորվել Գազա՝ մարդասիրական նավահանգիստ ստեղծելու համար
Այս բաժնից
1069 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
835 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
916 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ