1186 դիտում
07:25 20-10-2023
ԱԺ աշխատակազմի ՔՊ-ական ղեկավարը պատգամավոր ընկերուհու դիմումով ArmLur.am-ի լրագրողին փորձում է «պատժել». ահազանգ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ ArmLur.am-ի լրագրողը գնացել էր առաջնային մանդատով օժտված Ազգային ժողով՝ հանրությանը ներկայացնելու, թե բախտորոշ այս ժամանակահատվածում ինչո՞վ են զբաղված հայրենի օրենսդիրները:
Ըստ հրապարակված ռեպորտաժի՝ և՛ իշխանության և՛ ընդդիմության շատ պատգամավորների դռները կողպված են: Լրագրողը, ի թիվս այլ սենյակների, թակել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի աշխատասենյակի դուռը, որը թեև բաց էր, սակայն ներսում մարդ չկար. ուստի, օպերատորն ընդամենը հեռվից կադրեր է արել՝ ֆիքսելով դատարկ սենյակը: Ո’չ լրագրողը, ո’չ օպերատորը մեկ քայլ անգամ չեն արել դեպի դատարկ սենյակ. հեռվից կադրեր ստանալուց հետո փակել են դուռը ու հեռացել, ինչը երեւում է նաև տեսանյութում:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հասմիկ Հակոբյանը, նայելով մեր կայքում հրապարակված վիդեոն, դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար իր ընկեր Դավիթ Առաքելյանին, և օգտվելով նրա հետ մտերմիկ հարաբերություններից՝ պահանջել է «պատժել» ArmLur.am-ի լրագրողին և օպերատորին: Պատճառաբանել է, թե առանց իր համաձայնության, իր աշխատասենյակը նկարահանվել է, ինչը ԱԺ-ում լրագրողների աշխատանքի համար սահմանված կարգի խախտում է: Սա 2021-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հաստատված այն տխրահռչակ կարգն է, որի մասով լրագրողական կազմակերպությունները բազում հայտարարություններ են արել՝ այն համարելով միջազգային իրավական նորմերին ու պրակտիկային հակասող փաստաթուղթ:
Այնուամենայնիվ, «Ժողովորդ» օրաթերթը դիմեց միջազգային փորձագետ Արա Ղազարյանին՝ խնդրելով նրան մեր հրապարակմանը տալ մասնագիտալան գնահատական: Ի՞նչ հիմքով է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը որոշել, որ պետք է բավարարի Հասմիկ Հակոբյանի դիմումը և նկատողության կամ հավատարմագրումից զրկելու եղանակով վրեժխնդիր լինի:
«Շատ կարեւոր է, թե ինչ հիմքով են փորձելու պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցին. եթե կա որևէ կանոն, այն պետք է լինի կանխատեսելի և պարզ. առաջինը սա է կարևոր: Երկրորդ՝ պետք է հաշվի առնեն նաև, որ դուք լրատվության նպատակով եք դուռը բացել և նկարել, այնպիսի նյութ եք պատրաստել, որը հանրային հետաքրքրություն ունի. ցույց եք տվել, որ ԱԺ-ում չկա աշխատանքային անցուդարձ, փորձել եք լուսաբանել ԱԺ պասիվությունը:
Սա հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութ է. ուստի պետք է անպայման հաշվի առնել դա:
Եթե դադարեցնեն ձեր հավատարմագրումը, ապա դա կոշտ միջամտություն կլինի ձեր՝ տեղեկություն տարածելու լրագրողական ազատությանը: Առաջին հերթին կարևոր է, թե ինչ նորմ կկիրառեն իրենք, քանի որ այն փաստաթուղթը, որի հիման վրա իրենք պետք է որոշում կայացնեն, դրանում, ես գիտեմ, որ բավականին լայն ու անորոշ արտահայտություններ կան, հետեւաբար՝ փաստաթղթի որակի մասով հարց կարող է նաև բարձրանալ»,- պարզաբանեց Արա Ղազարյանը:
Հավելենք, որ եթե Դավիթ Առաքելյանը մեր լրատվամիջոցի մասով կայացրած իր որոշումը ուղարկի մեզ, դա կնշանակի, որ պաշտոնատար անձի նման օրինազանց վարքագիծը վնասելու է երկրի օրենսդիր մարմնի բարեվարքության համակարգը և խաթարելու է Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահությունը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր անօրինական գործողություններով չի կարող միջամտել լրատվամիջոցի՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքին։
Ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան անկաշկանդ կերպով տարածել տեղեկատվություն՝ օրենսդիր մարմնի ներսում տեղի ունեցող զարգացումների մասին, հատկապես, եթե դրանք ներկայացնում են հանրային հետաքրքրություն։ Մեր տեսանյութը ամբողջությամբ հանրային հետաքրքրություն է պարունակում, քանի որ Հայաստանը պատմական ողբերգության շրջափուլում է. 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են, շատերը գիշերում են մարզադպրոցներում, իսկ ԱԺ պագամավորները մատնված են տոտալ անգործության:
Լուսանկարը՝ պատգամավորի ֆեյսբուքյան էջից
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
12389 դիտում
12:55 09-07-2019
«Ռուսթավի-2» հեռուստակայանը պատժել է Պուտինին հայհոյող լրագրողին
1318 դիտում
16:37 01-11-2023
Ինչու է օրինախախտ ԱԺ աշխատակազմի ղեկավարը․ կոռուպցիոն բացահայտում (տեսանյութ). Armlur.am
1281 դիտում
22:25 23-01-2023
Ահազանգ իրավապահներին․ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դատախազին գրություն է ուղարկել.aravot.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը