1006 դիտում
07:59 21-10-2023
Կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում կրթական ոլորտը վերջերս հաճախ է հայտնվում սկանդալների մեջ։ Սկզբում ԿԳՄՍՆ-ի կողմից նոր գրքերի տպագրության գործընթացի անհաջող ընթացքն էր, իսկ այժմ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաների՝ Գերմանիայում սովորելն է քննարկման կիզակետում։ 2018 թվականին, երբ ՔՊ-ականները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, որ ամոթալի է, երբ նախարարի երեխաները, սեփական երկրում սովորելու փոխարեն, ուսանում են այլ երկրներում։
Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի դուստրը եւ որդին՝ Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները, սովորում էին Էստոնիայում գտնվող Տարտուի համալսարանում։ Արայիկ Հարությունյանը բոլոր հնարավոր բեմահարթակներից հնչեցնում էր, որ նախկինների երեխաները սովորում են արտասահմանյան բուհերում։ Ժաննա Անդրեասյանի երեխաներն էլ ցանկություն են հայտնել սովորել Գերմանիայում։ Իշխանության համար դա նրանց երեխաների իրավունքն է։ Իշխանականները քարկոծում էին նախկիններին, սակայն այս աղմուկին մոռանում են ավելացնել նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դուստրը՝ Արփի Հովհաննիսյանը եւս սովորում է արտասահմանում, ավելի կոնկրետ՝ Պրահայի ճարտարապետության ինստիտուտում։
Ըստ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրի՝ նրա՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 7 հազար 424 եվրո, որը համարժեք է 3 մլն 157 հազար դրամի։ Սեփական բծերը չտեսնող իշխանությունները քարկոծում էին նախկինների երեխաներին, բայց այսօր փաստացի հեղափոխական իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը եւս սովորում է արտասահմանում։
Հայկական կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, հենց նախարար Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1054 դիտում
08:12 21-10-2023
Կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է. Ժողովուրդ
1096 դիտում
16:44 13-09-2023
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը. նոր ստեղծված դասագրքերի վարձավճարը նվազել է
757 դիտում
07:22 13-06-2024
7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում