211652_close_icon
views-count216779 դիտում article-date 11:47 21-10-2023

Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. «հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին հայտնաբերվել են մարդկային կմախքների մասեր, գանգեր ու ոսկրային հատվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները: Այս պահին Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր