Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կոշի հատվածում, հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են դիեր՝ գանգեր ու ոսկորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը դիեր՝ մարդկային ոսկորներ ու գանգեր են հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հուսիկ Հովհաննիսյանի և ՊԾ Արագածոտննի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են մարդու ոսկորներ ու գանգ:
Տարածքը պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները, պարեկներն ու փրկարարները սպասում են, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները և քննչական կոմիտեի փորձաքրեագետը, որպեսզի ոսկրային հատվածներն ու գանգերը տեղափոխեն անվտանգ վայր:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այս պահին հնարավոր չէ պարզել ո՛չ դիերի ինքնությունը, ոչ էլ տղամարդ են եղել, թե կին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։