211652_close_icon
views-count75522 դիտում article-date 10:01 14-02-2018

18-ամյա աղջիկը դիմել է Արմավիրի Ոստիկանություն և հայտնել. «Արմավիր» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Ոստիկանության Արմավիրի բաժին դիմած Երևան քաղաքի բնակչուհի՝ 18-ամյա Վերոնիկա Պ.-ի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գործող «Արմավիր» ռեստորանային համալիրի առանձնասենյակում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 21-ամյա Միքայել Իսկանդարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Մ. Իսկանդարյանին, ով բացատրություն տալուց հետո ստորագրությամբ բաց է թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր