38729 դիտում
10:27 24-10-2023
Կրակոցներ` Նուբարաշեն վարչական շրջանում. կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է. նրան և հանցագործության գործիք հրազենը ոստիկանները հայտնաբերել են
Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջացոռումների արդյունքում պարզել են կրակոց արձակողի ինքնությունը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց նա ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ա. Ղադյանը ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից նույնպես ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։