211652_close_icon
views-count1225 դիտում article-date 17:36 24-10-2023

ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում այցելել են Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին և մյուս կալանավորվածներին

Հոկտեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և մյուս կալանավորվածներին:

Այս մասին, ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

«Նրանց հետ առանձնազրույցներ են եղել, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար։ ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն այցելությունների ժամանակ գնահատում է կալանքի տակ գտնվող անձանց պահման և վերաբերմունքի պայմանները, պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար»,-նշել է Հուսեյնովան։

Նմանատիպ նյութեր