33389 դիտում
11:32 27-10-2023
Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Ford-ը, Mercedes-ն ու Lexus-ը. վերջինն էլ ինքնաբերաբար հարվածել է 2 հետիոտնի, ովքեր ամուսիններ են. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար հետնամասով հարվածել է անցորդներ, Շիրակի մարզի բնակիչներ 53-ամյա Աշոտ Մ.-ին և 53-ամյա Ալվարդ Պ.-ին:
Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մանասյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+