115807 դիտում
11:49 29-10-2023
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Opel-ը բախվել է կայանված բեռնատարին և հայտնվել դաշտում. մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ են. նրանք վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 65-ամյա Ջոնիկ Սողոյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի աջակողմյան հատվածում կայանված ՌԴ քաղաքացի, 59-ամյա Սոսլան Բասկաևի կողմից վարած Reno Premium մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Ջ. Սողոյանը, նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 70-ամյա Սիրուն Մկրտչյանը, 43-ամյա Ֆլորա Ավետիսյանը, 17-ամյա Սևակ Մ.-ն և 10-ամյա Հայկ Մ.-ն տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ 45-ամյա Ալեքսան Մ.-ն տեղում մահացել է:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:
Վիրավորներից 2-ին տեղում բուժօգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուսներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկները, ապա տեղափոխել հիվանդանոց:
Վիրավորներից Սիրուն Մ.-ն և Ջոնիկ Ս.-ն գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում: Ժամեր անց Սիրուն Մ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Սպիտակի թիվ 41 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, քանի որ վերջինս արգելափակվել էր մեքենայում, և մոտեցրել են պարեկների ավտոմեքենային, ապա հրշեջ փրկարարները հոսանքազրկել ու փակել են Opel-ի գազաբալոնի փականը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանն ու բաժնի պետի տեղակալ Յահուբյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Էդգար Պողոսյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Ստելլա Սահակյանը և Արմեն Ապինյանը: Պարեկներրից Ս. Սահակյանը տեղում նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերել վիրավոր երեխաներին:
Վթարի մասին Ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Մնոյանի և հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Փանոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին, Տաշիր քաղաքում մասնակցելիս են եղել հարսանեական արարողության և տաքսի էին պատվիրել, որ այդ Opel-ով մեկնեն Գյումրի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+