211652_close_icon
views-count868 դիտում article-date 09:23 30-10-2023

Թուրքիան պատրաստվում է Գազայի հարցով միջազգային համաժողով անցկացնել

Անկարան Գազայի հարցով խաղաղության միջազգային համաժողով անցկացնելու հարցում ստացել է տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությունն և համապատասխան աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին։
Ավելի վաղ խաղաղության միջազգային համաժողով անցկացնելու մտադրության մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Պարոն Էրդողանի հայտարարությունից հետո տարածաշրջանի մի շարք երկրներից դիվանագիտական ուղիներով հաղորդագրություններ ստացանք այս գաղափարին աջակցելու մասին: Պարոն նախագահի հանձնարարությամբ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հուսով ենք՝ շատ շուտով այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նմանատիպ նյութեր